Արտաքին 2 տարի առաջ - 20:17 02-07-2024

Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել

Հաագայի արքայական նստավայրի առջև Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորած նոր կաբինետի երդման արարողության ժամանակ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Նիդեռլանդների թագավորական ընտանիքի նստավայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը։ Ցուցարարները կոչ են արել նոր իշխանություններին՝ հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Բողոքի ակցիան, որը վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, անցել է խաղաղ։

Նիդեռլանդների նախարարների նոր կաբինետը՝ վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորությամբ, Հաագայի արքայական նստավայրում երդում է տվել երկրի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին՝ պաշտոնապես ստանձնելով իր պարտականությունները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից