Սպորտ 3 տարի առաջ - 19:40 22-10-2022

Թուրք ծանրորդի կեղտոտ պահվածքը հայ չեմպիոնի պարգևատրման արարողության ժամանակ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել։

Մինչև 20 տարեկանների 96 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել Գարիկ Կարապետյանը՝ դառնալով չեմպիոն և առաջ անցնելով թուրք մրցակցից։ Գարիկը երկամարտի 367 կգ արդյունքով անհասանելի է եղել մրցակիցների համար, ինչպես նաև նվաճել է փոքր ոսկե մեդալներ։

Պարգևատրման արարողության ժամանակ Էմրե Օզթուրքն աչքի է ընկել կեղտոտ պահվածքով. նախ փորձել է առաջ բերել իր երկրի դրոշը, սակայն Կարապետյանն անդրդվելիորեն առաջ է բերել Հայաստանի դրոշը։ Ապա պարտվել չիմացող թուրքը չի սեղմել իրեն գերազանցած հայի ձեռքը, ինչը վրդովեցրել է մեր ծանրորդին, ով և հրել է իրենից ցածր հարթակին կանգնածին։

Տեսանյութ.

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը