Ներքին 2 տարի առաջ - 15:00 25-06-2024

Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ

«Մեր հողն է, ուզում ենք պաշտպանենք, լույսը վառվի, որ իմանան այստեղ բնակիչ կա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Անահիտ Հովհաննիսյանը։

Տիկին Անահիտի տան պատշգամբից ևս տեսանելի են ադրբեջանական դիրքերը, ասում է՝ գերեզմանոցն էլ է հայտնվել թշնամու վերահսկողության տակ, շուրջ 2 տարի չի կարողանում ծնողների և հարազատների շիրիմներին այցելել։

«Հերս-մերս, սկեսուրս-սկեսրայրս, հարազատությունս այդ գերեզմանոցում են հուղարկավորված։ Գյուղում, որ մարդ է մահանում, չգիտենք՝ ուր տանենք։ Գյուղից մի մարդ մահացավ, բերել ենք գետի կողքին թաղել, որ հետագայում գերեզմանները ազատագրեն, տան մեզ, այդ մարդու դիակը հանենք, տանենք իր կնոջ ու ջահել երեխայի կողքին հուղարկավորենք»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը։

Տիկին Անահիտն անդրադարձավ նաև Փաշինյանի այցին, ասաց, որ իրենց պահանջը մեկն է՝ թշնամուն դուրս հանել Ներքին Հանդի տարածքից, հետո նոր սահմանազատում իրականացնել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.
Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ
Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ
Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ
Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին
Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին
Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ
Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի