Մամուլ 2 տարի առաջ - 08:55 25-06-2024

Արտահերթից առաջ և հետո՝ ռելաքս. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։ Այսինքն, պետական պարտքի` 12 միլիարդի շեմն անցնելը դաս չի եղել այս իշխանության համար: Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն աչք չեն բացում բյուջեի հաշվին ճամփորդություններից։ Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում` ՔՊ-ականներին աշխարհի տարբեր երկրներ գործուղման անվան տակ վոյաժների է ուղարկում` հանգստանալու, կազդուրվելու։

Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը։ Իսկ մի ժամանակ նույնիսկ սրճարան հաճախել ամեն օր չէր կարողանում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան