Մամուլ 2 տարի առաջ - 08:45 21-06-2024

Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։

Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան: Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, եւ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում:

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի