Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:20 22-05-2024

Ալիևն Արցախն է քանդում, Փաշինյանը՝ արցախցիներին սպառնում

Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունների հրահանգով ամբողջությամբ քանդվել են քաղաքի կենտրոնական ավտոկայարանի շենքը, ինչպես նաև Ազատամարտիկների փողոցի NN 37, 37ա, Մխիթար Գոշի NN 8, 10 և 10ա բազմաբնակարան շենքերը։

Քանդվել են նաև այս շենքերին կից հատվածներում գտնվող առևտրի կետերը և Արցախի խաղաղ բնակիչներին պատկանող շինությունները։



Այս չարագործությունների մասին տեսանյութեր տարածում են իրենք՝ զավթիչները, որոնք, ըստ երևույթին, հպարտանում են իրենց արարքներով։

Եթե փորձենք նորմատիվ բառամթերքով նկարագրել տեղի ուենցողը, ապա հայկական տների, թաղամասերի և ամբողջ գյուղերի ոչնչացումը նշանակում է, որ Բաքուն չի դիտարկում վտարված արցախյան բնակչության անգամ վերադարձի հնարավորությունը, ինչն էլ ապացուցում է նպատակադրված էթնիկ զտումների քաղաքականությունը։ Իրականում, սակայն, սա խելահեղ պահվածք է, որը գալիս է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ամենաբարձր պաշտոնյայից, ով չի խորշում յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթով ցուցադրել, որ կարողացել է «հաղթել» հայերին։ Սա Իլհամ Ալիևի հոգեխանգարման ցայտուն վկայությունն է, այլապես ինչու՞ նրա կողմից պիտի հրահանգ իջեցվեր քանդելու բնակելի թաղամասերը, որոնք Ստեփանակերտում միշտ էլ գտնվում էին բարեկեցիկ վիճակում, առանց խոր վնասվածքների ու շինարարական այլ խնդիրների։

Բայց ոչ, Ալիևը տառապում է իր զավթածն «ադրբեջանացնելու» խելագար մոլուցքով հատկապես այն փաստի բերումով, որ Հայաստանից որևէ առարկություն չի լսում։ Ապշերոնյան բռնապետը լավ տեղյակ է, որ Հայաստանի ներկա ղեկավարության համար Արցախի մասին խոսույթը եթե կա էլ, ապա «պավադոկ»-ի իմաստով, որը կտրել են և հիմա ազատ շնչում են։

Ուրեմն, եթե Հայաստանի կառավարությունը չի բողոքում, էլ ո՞վ կարող է Ալիևին խանգարել, որ օրինակ, զավթված հայկական Շուշիում՝ ավերված Ղազանչեցոց եկեղեցու տարածքում, կառուցի Ադրբեջանի ամենամեծ մզկիթը։

Կանցնի մի քանի տարի, և երբ օկուպացված Արցախում բնակեցվի նախատեսված մարդաքանակը՝ նվազագույնը 140 հազարի չափով, դրան զուգահեռ կոչնչացվեն հայկական դիմագծի բոլոր դրսևորումները, և «պատմական» համարվող Արցախը կմնա միայն մեր՝ բռնի տեղահանվածներիս հուշերում։ Եվ եթե ուզում ենք ողջ մնալ ու Արցախի մասին հուշեր ունենալ, ապա պետք է «հաշվի առնենք» իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բերանով հնչեցված սպառնալիքները և չմասնակցենք հակափաշինյանական ժողովրդական շարժմանը, թե չէ՝ կզրկվենք «40+10 հազարական» դրամներից։

Ուրեմն ի՞նչ տարբերություն, Ալիևն է քանդում Ստեփանակերտի շենքերը, թե Փաշինյանն է սպառնում արցախցիներին նպաստ չտալ։ Երկուսի համատեղ ու համամիտ նպատակն Արցախի ոչնչացումն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից