Մամուլ 2 տարի առաջ - 08:25 03-05-2024

ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխող ֆրակցիայում քննարկել եւ որոշել են, որ գլխավոր դատախազի նախորդ տարվա հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի: Այսպես ասած՝ նախկինների թալանի ու կոռուպցիայի մասին հին պատմություններն են հիշելու եւ մի հուժկու ներկայացում են դարձնելու՝ խրոխտ ելույթներով, հարցուպատասխանով, որով փորձելու են նորից նախկինների թեման թարմացնել եւ հանրության ուշադրությունը շեղել Հայաստանում ընթացող ողբերգական իրադարձություններից, երբ սահմանազատման-սահմանագծման գործընթացի անվան տակ Փաշինյանը միակողմանի զիջում է ՀՀ տարածքները:

Կրկին փորձելու են Հայաստանի ներկայիս բոլոր դժբախտությունները վերագրել նախկինների թալանին ու կոռուպցիային` «Արցախը նախկիններն են հանձնել» նարատիվը վերաշարադրելով «Տավուշը նախկիններն էին տվել» ձեւով։

Բանն այն է, որ ՄԻՊ զեկույցում կա հաշվետվություն՝ ապօրինի ծագման գույքի գործերով, թե որ նախկին պաշտոնյան, հանրային գործիչը որքան ապօրինի ունեցվածք ունի, եւ պետությունն ինչքան գումար է պահանջում նրանցից։ Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ երկրորդ նախագահը, նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ճիշտ է` այդ պահանջածից շատ քիչ բան են կարողացել նախկիններից կորզել, եւ պարզ է, որ այդ դատաքննությունները տարիներով շարունակվելու են, եւ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն, բայց շոուն հարուցված վարույթներն էլ կապահովեն: Դատախազի զեկույցը քննարկվելու է այսօր:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին