Մամուլ 2 տարի առաջ - 08:16 19-04-2024

Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ բուռն քննարկում էր եղել, փակ նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ձեւ չունեն չտալու` Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Ոմանք հակադրվել են, թե ինչ-որ կետում պե՞տք է Ադրբեջանին «չէ» ասենք, Տավուշն ամենաճիշտ տեղն է, որովհետեւ փախստականների վերադարձին ընդվզելը կնշանակի ընդդիմանալ միջազգային պայմանագրերին, իսկ սա միջազգային հանրության համար կլինի ընդունելի՝ կենսական նշանակության տարածքները չենք կարող զիջել, ողջ մարզը կդնենք ադրբեջանական վերահսկողության տակ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից։


Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Ձեզ գուցե հետաքրքրի