Ներքին 38 րոպե առաջ - 17:04 15-10-2026

«Chevrolet Volt»-ը «Չայնիի» ոլորանների սկզբնամասում ընկել է ձորը. մայր ու դուստր հոսպիտալացվել են

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնի» ոլորանների սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Բոմբ» ակումբի մոտ, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգու քաղաքացիները անձնական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մայր ու դուստր են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: