Միտք Արտաքին 2 տարի առաջ - 10:00 17-04-2024

Թշնամուն շնորհվեց վանդալիզմի լիարժեք դրսևորման հնարավորություն․ ռուսական զորախումբը հեռանում է Արցախից

Ադրբեջանական մամուլը հաղորդել է, որ Արցախում 2020 թվականի նոյեմբերից տեղակայված և հնգամյա ժամկետով այնտեղ գտնվող Ռուսական խաղաղապահ զորիախումբը հեռանում է «Ադրբեջանի» տարածքից։
Արդեն իսկ հայտնի է, որ զորախումբը լքել է Դադիվանքը և համալիրի շրջակայքը, այն անցել է ադրբեջանական բանակի հսկողությանը։

Նշենք, որ նախօրեին ռուսական Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում մնալու առիթները գնալով քչանում են։

Եվ ահա, ինչպես թշնամի երկրի լրատվադաշտն է ուրախությամբ զեկուցում, զորախումբը լքում է տեղակայման վայրը։ «Սա պատմական իրադարձություն է, վերջապես ամբողջ Ադրբեջանի տարածքը կվերահսկվի ադրբեջանական օրենքների համաձայն գործող ուժերի կողմից», հավելում է ադրբեջանական մեդիան։

Առհասարակ, Արցախի հայաթափումից հետո ռուսախան «խաղաղապահության» մնալն այնտեղ առնվազն տարօրինակ էր, սակայն Oragir.News-ի էջերում մի քանի անգամ անդրադարձել ենք թեմային։

Մասնավորապես, նախատեսվում էր ռուսական ծառայողներին օգտագործել կամ սակրավորների, կամ դեռևս չթուրքացված օբյեկտների պահապանների դերում։ Ինչևէ, դրանք միայն «տարբերակներ» են, փաստը մնում է փաստ՝ Ռուսաստանն այլևս ներկա չէ Անդրկովկասի այդ անկյունում։

Կան, իհարկե, որոշ մեկնաբանություններ, թե ինչու է Իսրայել-Իրան հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նախօրեին Ռուսաստանը որոշել հանել երբեմնի Արցախի տարածքից իր երկու հազար հոգուց կազմված զորամասը։ Մի դեպքում կարծիք է առաջադրվում, որ Ուկրաինայում մոտալուտ ռուսական հարձակմանը հաջողության հասնելու համար պետք է մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը․ այս պարագայում Ռուսական խաղաղապահ զորախումբն, ինչ խոսք, կարող է թեկուզ չնչին, բայց արդյունք ավելացնել ընդհանուր գործի համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց է «բզբզում» ռուսական զինվորական ներկայության հարցով, բերվում են մեկը մյուսից «լուրջ» փաստարկներ, թե ինչու՛ չպետք է այդ զորախումբը շարունակի մնալ։
Մյուս դեպքում տարբերակ կա, որ Իրանին աջակցություն հայտնող Էրդողանը, հնարավոր է, որ ռուսներին երաշխիք է տվել, որ հնարավոր իրանա-իսրայելական հակամարտության ընթացքում կարող է գործուն օգնություն ցուցաբերել իրանցիներին, պայմանով՝ եթե ռուսական զորախումբը հեռանա իր գտնվելու վայրից։
Այսպես, թե այնպես, ռուսական զորախմբի գործունեության ժամկետի ավարտին դեռ ավելի քան տարուկես մնացած՝ բայց այն հեռանում է «Ադրբեջանի տարածքից»։

Ամենացավալին այն է, որ Արցախի հայկականության պահպանման թեկուզ աննշան դերակատարություն ունեցող գործոն այլևս տեղում չի մնացել՝ թշնամուն շնորհելով իր վանդալիզմի լիարժեք դրսևորման հնարավորություն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը