Մամուլ 2 տարի առաջ - 07:18 10-04-2024

10 մլն ծառ չտնկվեց. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»։

Իրականում, սակայն, Հայաստանում 2020թ. հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ. պատճառը, իհարկե, քովիդն ու պատերազմն էին։ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ պարզել, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին եւ ինչու չտնկվեցին դրանից հետո գոնե։ Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15.01.2024թ., շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «2020 թվականին նախատեսված միջոցառումը չկատարվեց հայտնի իրադարձությունների արդյունքում՝ առաջին հերթին քովիդը, հետո՝ պատերազմը։ Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Ձեզ գուցե հետաքրքրի