Ուղիղ եթեր
Ներքին 38 րոպե առաջ - 20:36 15-10-2026

Գուտերեշը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Լուրը հրապարակվել է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։

Գուտերեշի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այցի ավարտին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը գրառում է արել Մատենադարանի տպավորությունների գրքում։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»,– գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։