Ներքին 2 տարի առաջ - 21:44 05-03-2024

Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ը փետրվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված արարքը կատարելու համար ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։

Պարզվել է, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլ նաև թաղապետարանի հերևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չենք հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ