Մամուլ 2 տարի առաջ - 08:22 17-02-2024

Նոր Սահմանադրության նախագծում վտանգավոր կետ են պատրաստվում գրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ըստ որոշ տեղեկությունների, նոր Սահմանադրության նախագծում ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջատիրությունը չմատնանշելու, ԱԺ մեծամասնություն ձեւավորելու դրույթների հետ կապված փոփոխություններ են ուզում անել, այլեւ մի վտանգավոր կետ են պատրաստվում գրել: Այն է. «Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակում է չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր»: Սա, բնականաբար, ուղղված է ռուսական բազաներին եւ սահմանապահ զորքերին:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին հարցրինք՝ քննարկվե՞լ է արդյոք նման առաջարկ: Նա սկզբում ասաց. «Չի քննարկվել նման դրույթ, այն, ինչ քննարկվել է խորհրդում, հրապարակային է, նիստերի տեսագրությունները կան»։ Բայց զրույցի հետագա հատվածում պարզեցինք, որ այս դրույթն իրեն ծանոթ է։ «Տեսականորեն կան սահմանադրություններ, որոնք նման դրույթներ սահմանում են»,- ասաց Վ. Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում