Մամուլ 2 տարի առաջ - 08:36 06-02-2024

Չարյանի նկատմամբ կայացված վճիռը կբողոքարկվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը երեկ դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Այսինքն, 3 տարի այս պատիժը կախած են պահելու պրոֆեսորի գլխին` ցանկացած պահի կիրառելու հեռանկարով, որ նա իշխանության դեմ քայլ չանի:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելուն, ՔՊ կուսակցության օգտին չքվեարկելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելուն հարկադրելու համար, թեեւ հրապարակված ձայնագրության մեջ որեւէ դրվագ առկա չէ, որ Չարչյանն ինչ-որ մեկին ինչ-որ բան է հարկադրում, նա պարզապես նշում է, որ ընտրություններին պետք է մասնակցել, սակայն չի նշում, թե կոնկրետ որ ուժի օգտին քվեարկել։

Պրոֆեսորը գործի քննության ողջ ընթացքում իր մեղքը չի ընդունել, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակին» հայտնեց, որ դատարանի այս դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Ինքը` Արմեն Չարչյանը, հրաժարվեց խոսել այս թեմայով:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի