Մամուլ 2 տարի առաջ - 08:51 26-01-2024

Ովքեր են հանձնաժողովի անդամները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձեւավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով եւ միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության եւ այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։

Մենք պարզեցինք, որ հանձնախմբի աշխատանքներին ներգրավված են նաեւ դաշնակցականներ Մարիո Նալբանդյանը, Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Սակայն հանձնախմբի կազմը կարող է էլի համալրվել։ Թե ինչպես է հանձնախումբը գործելու, եւ արդյոք միջազգային կառույցները հաշվի՞ են նստելու Արցախի ԱԺ-ի կողմից ձեւավորված այս միավորի հետ, դեռեւս հայտնի չէ, քանի որ հանձնախմբի կազմը նոր է ձեւավորվել, եւ դեռեւս առաջին քայլերն էլ չեն արվել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան