Մամուլ 2 տարի առաջ - 08:38 26-01-2024

Փաշինյանի այցն ու ԱԱԾ-ի՝ Ադրբեջանին քծնող հայտարարությունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն` լսել տարեկան հաշվետվությունը: Իսկ օրվա վերջում, հավանաբար հենց նրա հորդորով, ԱԱԾ-ն մի ողորմելի, Ադրբեջանին քծնող հայտարարություն է տարածել, թե` մեզ մի մեղադրեք, որ ականապատ դաշտերի քարտեզները լավ որակի չեն` էդ ա մեր ունեցածը: Եվ խոստացել է առաջիկա օրերին նոր քարտեզներ տրամադրել.

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել 2 պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան