Մամուլ 2 տարի առաջ - 08:02 23-01-2024

Արցախի նախկին պետնախարարն արտագաղթո՞ւմ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, վաղուց է ցանկացել ազատվել պաշտոնից: Նա նշանակվել էր Շահրամանյանի՝ նախագահ դառնալու շրջանում՝ անցած սեպտեմբերին։ Հարությունյանը մտադիր էր տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Գերմանիա, ասում են՝ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն իսկ մեկնել է, սակայն նրա պաշտոնանկությունը ձգվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով: Ասում են՝ Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաեւ որոշակի քաղաքական գործընթացներ կանխել:

Բանն այն է, որ նա միակն է, որն ի պաշտոնե շփվում էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ համակարգում էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները նաեւ որոշակի մեսիջներ էին նրա միջոցով փոխանցում արցախյան քաղաքական դաշտին՝ ըմբոստ ու հայրենազուրկ զանգվածին պահելով կառավարելի տիրույթում։ Իսկ նոր պետնախարար Արամ Սարգսյանը քաղաքաշինության նախարար էր դեռ Ռուբեն Վարդանյանի պետնախարարության շրջանում, սակայն ազատվել է, երբ Գուրգեն Ներսիսյանն է դարձել պետնախարար։ Ասում են՝ Արթուր Հարությունյանը նաեւ փորձում էր ազգականի` Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնել՝ ներազդելով խորհրդարանական ամենամեծ խմբակցության վրա: Սակայն հասկանալով, որ դա հնարավոր չէ, դիմում է գրել: Կան տեղեկություններ, որ ԱՀ խորհրդարանն առաջիկայում քննիչ հանձնաժողով է ձեւավորելու, որ ուսումնասիրեն Արցախբանկում պետության ունեցած մասնաբաժնի եւ այլ ֆինանսական հարցեր։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան