Մամուլ 2 տարի առաջ - 08:24 18-01-2024

Խանգարողը «Ազատ հայրենիքն» է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռեւս անցած տարեվերջին Արցախի ԱԺ-ն գաղտնիության ռեժիմում հրավիրված նիստում Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորելու որոշում էր ընդունել, սակայն այդ մասին պաշտոնապես չէին հայտարարել, քանի որ որոշակի հարցեր պետք է ճշգրտեին, մասնավորապես, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հանձնախումբը, ովքեր պետք է ընդգրկվեն հանձնախմբում, ում պետք է հաշվետվություն ներկայացնեն եւ այլն։

Մեր տեղեկություններով՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որը մեծամասնություն է կազմում Արցախի խորհրդարանում, փորձում է տորպեդահարել գործընթացը եւ առարկություններ ներկայացնել որոշ հարցերում՝ խոչընդոտելով հանձնախմբի կազմավորման գործընթացը:

Ասենք` դեմ են, որ հանձնախումբն ԱԺ-ի լիազորությունն ունենա, ոմանք էլ առարկություններ են հայտնել որոշ փորձագետների անձի հետ կապված։ Խորհրդարանում կասկածներ ունեն, որ մեծամասնության պատգամավորները ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են խոչընդոտում հանձնախմբի ձեւավորմանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ով չի ցանկանում Արցախի հետ կապված որեւէ բանի մասին լսել, անգամ չի ցանկանում, որ «Արցախ» բառն արտաբերվի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան