Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:02 12-11-2023

Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան․ Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այս մասին ադրբեջանցի պաշտոնյան ասել է իտալական In Terris-ին տված հարցազրույցում:

Ամիրբեկովը նշել է, թե Ադրբեջանի՝ տարածքային նկրտումները իբր միտումնավոր տարածվում են Հայաստանի կողմից։ Ալիևի ներկայացուցիչը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»․ «Սա տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ»:

Նրա խոսքով՝ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են երթևեկությունը, ճանապարհը, խաչմերուկը․
​​​​​​​
«Եթե Հայաստանը չկատարի այդ հարցով իր ստանձնած պարտավորությունները, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։ Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Իսկ Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու իր դիրքում, և դա կլինի հենց հայերի ընտրությունը»։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ