Ներքին 2 տարի առաջ - 14:03 03-11-2023

Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների, ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտումներ:

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։

Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների պահպանումը։ Այդուհանդերձ, այդ վայրագությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան

Ձեզ գուցե հետաքրքրի