Ներքին 4 տարի առաջ - 19:11 17-03-2022

ԱԱԾ զորքերը ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասը (կադաստրային արժեքը` մոտ 199,6 մլն դրամ) հատկացնել ԱԱԾ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ագգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ: Նախատեսվում է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, զորքի համար մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Նախագծի ընդունման արդյունքում ԱԱԾ-ին կամրացվի նոր հողամաս, որը կհատկացվի ԱԱԾ սահմանապահ զորքերին` իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան

Ձեզ գուցե հետաքրքրի