Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:08 01-11-2023

Եգիպտոսը տանկեր է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին

Եգիպտոսը տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին՝ «Ռաֆահ» սահմանային անցակետի մոտ։ Այս մասին տեղակացնում է The Times of Israel պարբերականը։

Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են զրահատեխնիկայի տասնյակ միավորներ, որոնք կանգնած են Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով։

Նշվում է, որ զրահատեխնիկայի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ Եգիպտոսը վախենում է պաղեստինաիսրայելական հակամարտության սրացման հետևանքով տասնյակ հազարավոր փախստականների հոսքից։ Հենց այդ պատճառով է Եգիպտոսը մինչ այժմ փակ պահել սահմանը՝ թույլատրելով միայն մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը դեպի Գազայի հատված։

The Times of Israel-ը հիշեցնում է, որ 1979 թվականի հաշտության պայմանագիրը սահմանափակում է այն ուժերի թիվը, որոնք Եգիպտոսը կարող է պահել Սինայի թերակղզում, սակայն Իսրայելը նախկինում թույլ է տվել դրանց մեծացումը՝ տարածաշրջանում իսլամիստ ապստամբների դեմ պայքարի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Եգիպտոսը վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 1-ին կբացի «Ռաֆահ» անցակետը մարդկանց անցման համար և Գազայից կընդունի 81 վիրավորի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին