Արտաքին 5 տարի առաջ - 16:33 25-09-2021

Տաջիկստանի հետ սահմանին գտնվող նահանգում «Թալիբան»-ը տեղակայել է «տասնյակ հազարավոր հատուկջոկատայինների»

Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժումը «տասնյակ հազարավոր հատուկջոկատայիններ» է տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Թահար նահանգում: Այս մասին Twitter-ում հայտնել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

Նրա խոսքով՝ այսպես կոչված, Աֆղանստանի իսլամական էմիրության (Աֆղանստանի ինքնանվանում թալիբների կողմից) բանակի տասնյակ հատուկ նշանակության ստորաբաժանումներ «Մանսուրի» գործողության կատարման ընթացքում տեղակայվել են Թահարում՝ «անվտանգության սպառնալիքները և այլ պոտենցիալ սպառնալիքները վերացնելու համար»:

Բացի դրանից, լրացուցիչ ուժեր են տեղակայվել անվտանգության հնարավոր սպառնալիքներին և այլ խոչընդոտներին դիմակայելու համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին