Արտաքին 2 տարի առաջ - 17:53 31-10-2023

Ադրբեջանը 8 միլիոն դոլար է հատկացրել Իրանի հետ կամրջի շինարարությունը շարունակելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջան-Իրան ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու միջոցառումների մասին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Իրանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհի և Արաքս գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու նպատակով՝ Ալիևի կարգադրությամբ պետբյուջեից հատկացվել է 14 միլիոն մանաթ, ինչը համարժեք է ամերիկյան 8 միլիոն դոլարի։

Ամենից շատ դիտված