Մամուլ 2 տարի առաջ - 08:36 18-10-2023

Պաշտոնների բազարը շարունակվում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական շրջանակներում լուրեր կան, որ ՔՊ-ի քարոզիչներից մեկը` երդվյալ «նիկոլական» Գնել Սարգսյանը, հնարավոր է նշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Այս համայնքը կոալիցիայի արդյունքում ՔՊ-ն զիջել է «Հանրապետություն» կուսակցությանը, սակայն ներքին պայմանավորվածություն կա, որ փոխթաղապետերից մեկը ՔՊ-ի քվոտայով նշանակվի։ Այս նշանակման մասին լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել թիմի ներսում․ անգրագետ, բարձրագույն կրթություն չունեցող դերասանը, որն առաջին պլան է եկել բացառապես ընդդիմությանը հայհոյելու-քննադատելու պատճառով, անգամ փոխթաղապետի պաշտոնին արժանի չէ` կարծում են ՔՊ-ում։

ՔՊ-ում դժգոհություն կա նաեւ մյուս թաղապետերի փոփոխության մասով: Կարծես թե վերջնական որոշում է կայացվել՝ փոխելու բոլոր վարչական ղեկավարներին, բացի Քանաքեռ-Զեյթունի ու Շենգավիթի թաղապետերից, չնայած նրանցից մի քանիսը ՔՊ-ի համար ավելի լավ արդյունք են ապահովել, քան Քանաքեռ-Զեյթունը ղեկավարող, նախկին ԲՀԿ-ական Արտակ Հովակիմյանը եւ Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։