Ներքին 4 տարի առաջ - 21:58 19-08-2022

Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման մրցույթի թեկնածուների թեստավորման փուլը

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման մրցույթի՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը: Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների հարցազրույցի փուլը, որի ընթացքում իրականացվելու է նաև թեկնածուների բարեվարքության ստուգումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ինքնավար պաշտոնների թեկնածուների մրցութային հանձնաժողովը նախագահել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, հանձնաժողովի անդամների կազմում են եղել արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը և գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:
Թեստավորման մրցույթին որպես դիտորդ մասնացել է նաև «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:

Ըստ աղբյուրի՝ գրավոր փուլի մասնակիցները մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկօրյա ժամկետում, կարող են դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը