Մամուլ 2 տարի առաջ - 08:17 13-10-2023

Որքան հայ է մնացել Ստեփանակերտում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները:

Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում` ինչպես բերդում գտնվողներին են սննդի որոշակի քանակ փոխանցում: Մեր աղբյուրը կատակեց՝ Ստեփանակերտում բոլոր տները հիմա նրանցն են, ոնց էլ լինի՝ սառնարաններում ուտելիք մնացած կլինի, սոված չեն մնա: Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։