Ներքին 2 տարի առաջ - 09:30 21-11-2023

Ստեփանակերտում այս պահին 40 հայ կա

Ընդամենը մի քանի օրից կլրանա 2 ամիսը, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց: Այս ընթացքում հանրության շրջանում անընդհատ խոսակցություններ են պտտվում, որ Արցախում հայեր են մնացել, ավելին, ասվում էր, որ մնացել են այն մարդիկ, ովքեր կամ ընտանիք չունեն, կամ ազգությամբ հայ չեն, և այդ մարդկանց թիվը հազիվ հասնում է մեկ տասնյակի

Oragir. News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ այս պահին Արցախում շարունակում է բնակվել մի քանի տասնայկ հայ:

«Արցախում այս պահի դրությամբ ապրում է 40-ից ավել մարդ։ Նրանց մի մասը, ովքեր շրջաններից են, ապրում են հյուրանոցներում, իսկ ստեփանակերտցիներն՝ իրենց տներում։ Վերջինների սննդի հարցը լուծում է Կարմիր խաչը»,- ասաց մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն արգելել են ռուսների մուտքը Ստեփանակերտ, իսկ իրենք՝ ադրբեջանցիները, ոչ միայն ազատ ելումուտ են անում, ավելին՝ թալանել են առանձնատները։


Մեր աղբյուրը հաստատեց նաև շրջանառվող այն տեղեկությունը, որ ադրբեջանցիները հայերից մի քանիսին սպնել են, միքանիսինէլ ծեծել, խոշտանգել ու Կարմիր խաչի միջնորդությամբ ուղարկել Հայաստանի Հանրապետություն:

Հարցին,թե արդյո՞ք, Սարգիս Գալստյանը, որի անունը սկզբնական ժրջանում կապվում էր Ստեփանակերում պարետ նշանակվելու հետ ևս խոշտանգվածների շարքում է և արդյոք ՀՀ տեղափոխվածների շարքում է, մեր զրուվակիցը պատասխանեց.

«Ո՛չ, Սարգիս Գալստյանն Արցախում է: Նա պարբերաբար ընտանիքի հետ կապ է հաստատում, իսկ փոխադարձ կապ ընտանիքի անդամներին չի հաջողվում հաստատել»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։