Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:42 13-07-2023

Շարքային ոստիկան էր, դրա համար դեպքն արձագանք ունեցավ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Արդեն տեղեկացրել էինք, որ կիրակի օրը Գյումրիի սուպերմարկետներից մեկում ոստիկանի կողմից հարձակման է ենթարկվել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Դեպքը կայծակնային արագությամբ տարածվեց, արձագանք եղավ ՄԻՊ-ի մակարդակով։ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ի պատասխան ՄԻՊ գրասենյակի հայտարարությանը, գրել է․ «Այս պահին ստեղծված է իրավիճակ, որը խանգարում է գործի քննման իմ լիարժեք մասնակցությանը։

1. Մասնավորապես, կա հիմնավոր կասկած, որ տվյալ ոստիկանը եղել է ոչ սթափ վիճակում, և եթե այս պահին կասեցված չի իր աշխատանքային գործունեությունը, ավելին հնարավորություն ունի զենք կրելու, արդյո՞ք սա ռեալ սպառնալիք չի կարող հանդիսանալ իմ կյանքի և առողջության համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չի, որ օգտագործելով իր պաշտենական դիրքը, իմ առողջությանը վնաս է հասցրել։

2. Առկա են տեղեկություններ, որ վերջին դեպքից անմիջապես հետո, նրա գործընկերները, առանց դատախազի կամ քննիչի համապատասխան որոշման առկայության, եղել են դեպքի վայրում, տեսախցիկների զննում անցկացրել, խոսել վկաների հետ, այս ամենը հիմնավոր կասկած է տալիս առ այն, որ վտանգված է արդար, անկողմնակալ, հավասար իրավունքներով քննություն անցկացնելը։ Հետևաբար, կարծում եմ, այս իրավիճակում գործի քննությանը մասնակցելու իմ հանգամանքը ոչ միայն կարող է լինել ապարդյուն, նաև վտանգավոր»։

Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։ «Ի սկզբանե իմ համար զարմանալի էր, որ ՄԻՊ-ը առանց իմ դիմումի, սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել։ Դա ոչ միայն զարմանալի էր, այլ նաև ինչ-որ տեղ անկախ իմ վերաբերմունքից այն թիմի նկատմամբ, որը ներկայացնում է ՄԻՊ-ը, իմ մոտ հույսեր է առաջացել, որ ինքը իսկապես ուզում է ըստ օրենքի իրեն տրված պարտականությունները կատարել։

Քանի որ ինքը նաև հայտարարել է վարույթ նախաձեռնելու մասին, ես էլ բաց նամակով ներկայացրել եմ նախաքննության ընթացքում էն մտահոգող փաստերը, որոնք կարող են նախաքննության օբյեկտիվության վրա ունենալ իրենց ազդեցությունը։ Այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց, որովհետև ինձ դեռևս հայտնի չէ, թե ՄԻՊ-ը ինչ ընթացք կտանի վարույթում, արդյո՞ք մինչև վերջ կլինի օբյեկտիվ, պահանջատեր»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Գյումրեցի իրավապաշտպանի խոսքով՝ այս դեպքը հնչեղություն ստացավ այն պատճառով, որովհետև շարքային ոստիկանի հետ էր կապված միջադեպը, այլ ոչ թե պետի։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում