Ներքին Միտք 1 ամիս առաջ - 23:08 23-08-2026

Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի, էլ չեմ խոսում բարձրագույն հրամանատարական կազմի մասին։ Նրանք պետք է դողան ամեն զինվորի կյանքի համար, պիտի գիտակցեն, որ իրենք են պատասխանատուն յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Ոչ միայն այս գիտակցումը չկա, այլև իրական ու իրավական պատասխանատվությունը գոյություն չունի։

Ովքեր են սպանվածներն ու «ինքնասպանվածները», շարքային զինծառայողները, ովքեր են բանտերում հայտնվում այս դեպքերով, էլի շարքայինները։ Ես չգիտեմ մի դեպք, երբ պատասխանատվության են ենթարկվում իրական պատասխանատուները, եթե անգամ նույն զորամասում դեպքերը կրկնվում են։

Ով պետք է փոխի քրեածին բարքերը բանակում, հաստատի վերահսկողություն ու կարգապահություն, գոնե խստագույնս պահանջ դնեն զորամասի հրամանատարի առջև, որ զինվորին մի բան պատահելու դեպքում դու ես գլխովդ պատասխանելու։

Սա չկա և շարունակաբար շարքայինների դիեր են հայտնաբերում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց հերթապահության ժամանակ զինվորի քնելու վարկածը, չեմ ժխտում դրա գոյությունը, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Այս վարկածի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է, ինչպես նաև իրենց մատտուցած «ինքնասպանությունները», որոնք հիմնականում սպանություններ են։

Քրեական գործերում այլ տարածված վարկածներ կան, օրինակ, թե ինչպես է հրամանատարը զորքի առաջ ծեծում զինվորին, նվաստացնում կամ մայր հայհոյում կամ հալածում հետևողական։ Ընտանիքները ևս լավ տեղյակ են իրենց որդիների ծառայության անցուդարձից, խնդիրներից, բայց դուք էդ ընտմանիքներին ոչ տեսնում եք ոչ էլ լսում։ Դուք միայն նրանց հանձնում եք միակ որդիների անշնչացած մարմինները ու մոռանում նրանց մասին։

Եթե զինվորական ղեկավարությունը կամ էս երկրի ղեկավարությանը իրոք մտահոգեր զինվորի կյանքը, վերաբերվեին որպես ընտանիքի, որպես իրենց զավակի համոզված եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Պետությունն է ուղիղ պատասխանատուն այս մահերի և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Գիտակցում է արդյոք Պնախարար Սուրեն Պապիկյանը կամ նրա երաշխավոր Նիկոլ Փաշինյանը այս պատասխանատվությունը։ Հանրությունը սպասում է ձեր հաշվետվողականությանն ու բացատրություններին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում