Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:35 09-07-2023

Արցախում խանութները դատարկ են, էլեկտրաէներգիան ժամով է, գազ էլի չկա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Արցախում խանութները դատարկ են, էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամով է, գազ չկա, գիշերվա ընթացքում գազալցակայաններին է մատակարարվել ու 2 ժամ առաջ դադարել, մինչ այդ մեքենաների շարժ չկար Արցախում, ընհանրապես:

Առավոտից մեքենաների շարժը վերականգնվել է, 1-2 օր այսպես կլինի, հետո էլի փողոցները կդատարկվեն: Վառելիքի սղության պատճառով հասարակական տրանսպորտը միայն պիկ ժամերին է աշխատում, իսկ շաբաթ-կիրակի 70 հազ. բնակչություն ունեցող Ստեփանակերտը մեկ երթուղային է սպասարկում: Քաղաքում գյուղմթերքի դեֆիցիտ է: Հանգստյան օրերին գյուղաբնակները հնարավորություն են ստացել միջհամայնքային երթուղայիններով իրենց աճեցրած գյուղմթերքը հասցնել մայրաքաղաքի կենտրոնական շուկա և այնտեղ իրացնել քաղաքաբնակներին: Բնականաբար, ամեն ինչ վաճառվում է անմարդկային գներով:Սպասում ենք հույսով, որ լույս կբացվի, ապրում ենք լավի սպասումով, պետք է որ այս մղձավանջին վերջ լինի մի օր»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի Գոհար Հայրապետյանը, ներկայացնելով Ստեփանակերտում տիրող իրավիճակը։

Գոհար Հայրապետյանը խոսելով մարդկանց տրամադրվածության մասին, ասում է. «Արցախը Հայաստանի Սիրտն է, Սիրտը սնուցող գլխավոր զարկերակը խցանվել է, բայց անպայման կբացվի, ամեն ինչ ժամանակվոր է, այլ կերպ լինել պարզապես չի կարող: Մենք հավատում ենք: Ու թող ոչխարները չկարծեն, որ մեզ կոտրում են իրենց ստոր մանիպուլյացիաներով, ես էն գլխից դեմ էի, որ գազամատակարարման մասին պաշտոնապես հայտարարվի։ Պետք է բանի տեղ չդնել դրանց կողմից մեզ՝ որպես ողորմություն մի քանի ժամով/օրով տրամադրվող գազին կամ հումանիտար բեռնափոխադրումների վերականգնումը, մեր գլխավոր նպատակը պետք է չարաբաստիկ համաձայնագրի կետերին համաձայն միջանցքի անխափան վերականգնման պահանջը լինի»,- եզրափակեց արցախցի Գոհար Հայրապետյանը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին