Ներքին 3 տարի առաջ - 22:29 17-03-2023

Արցախի խանութները գրեթե դատարկ են․ նորանշանակ պետնախարարը որոշել է «պատժել»

Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Երեք ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում կյանքը ընթանում է բնականոն ռիթմով։

«Հավանաբար գիտեք, որ այս պահին Արցախում կան պետական պաշտոնատար անձանց մասով փոփոխություններ, բլոկադայի մեջ ենք, սննդի և պարենամթերքի պակաս կա։ Սննդամթերք քիչ է ներկրվում Հայաստանից Արցախ։ Համահայկական հիմնադրամը և Ջավախքի հայությունը մեծ օգնություն են ցուցաբերել Արցախին․ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, բայց իրավիճակը մտահոգիչ է»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար, հասարակական գործիչ Ռոման Բալայանը։

«Արցախում սնունդը շատ թանկ է, բայց կապի մեջ լինելով Արցախի մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել, որ խուճապ չկա․ փոքր ինչ ընկճված են, տխուր են, բայց դա չի խանգարում ուժեղ մնալ։ Բնության տված բարիքներով փորձում են լրացնել սննդամթերքի կարիքը, բայց խանութները գրեթե դատարկ են։ Թանկացել է խոզի և տավարի միսը։ Բայց և այնպես մեր հասարակությունը տրամադրված է ճիշտ․ նպատակն է «ինքնորոշում»,-մանրամասնում է Ռոման Բալայանը։



Նշում է՝ առաջին հերթին մեր հույսը պետք է դնենք մեր վրա։ Արհեստական թանկացումների մասով ևս Ռոման Բալայանը դիտարկում ունի․ «Նորանշանակ պետնախարարը ակտիվորեն գործում է, մանավանդ խիստ պատժում է այն խանութների սեփականատերերին, ովքեր կրկնակի գնով են վաճառում սննդամթերքը։ Ամոթ է դա»։

Արցախցի գործիչը ընդգծում է՝ արցախցիները չեն պատրաստվում լքել Արցախը, ընդհակառակը․ մի շարք երիտասարդ ընտանիքներ պլանավորում են բնակվել Արցախում՝ բլոկադայի բացումից հետո։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում