Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:00 23-06-2023

Ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն բավականաչափ չի պատրաստվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև մեկնարկել են հերթական զորավարժությունները, որոնք այս տարվա ընթացքում արդեն յոթերորդն են։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը նման զորավարժություններով փորձում են լուծել իրենց զինված ուժերի մարտունակության և ամենակարևորը՝ երկու երկրների զինված ուժերի ներդաշնակեցման հարցը։ «Այսինքն, որ իրենց զինված ուժերը կարողանան համատեղ գործել»,- նշեց նա։

Հարցին, թե նման զորավարժություններն ուղղվա՞ծ են միայն Հայաստանի, թե՞ նաև այլ երկրների դեմ՝ ռազմական փորձագետը պատասխանեց, որ զորավարժությունները, ինչպես նաև թշնամու զորքերի ցանկացած ուժեղացում, բնականաբար, ուղղված է Հայաստանի դեմ։

Նրա խոսքով՝ զորավարժությունները ուղղված են նաև ցանկացած այլ պետության, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որի հետ Ադրբեջանը կարող է ինչ-որ պահի կոնֆլիկտ ունենալ։

Մեր հարցին, թե հնարավոր է զորավարժություններից հետո հերթական անգամ Ադրբեջանը նոր էսկալացիա սկսի Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություններ էին անցակացնում՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ անկախ զորավարժությունների անցկացումից, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է։

Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս հանգամանքը պայմանավորված է ոչ թե զորավարժությունների անցկացման հետ, որն, իհարկե, կարող է զորքեր կուտակելու կամ այլ նպատակների համար քողարկում լինել, այլ նրա հետ, որ Հայաստանի զինված ուժերը բավականաչափ չեն պատրաստվում թշնամուն դիմադրելու համար։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր զորքերի պատրաստվածությունն ամբողջովին անբավարար է։ Այսինքն՝ այն հսկայական աշխատանքը, որը պետք է արվեր նոյեմբերի 9-ից սկսած՝ բանակը, սպառազինությունը վերականգնելու, նոր սպառազինություն գնելու ուղղությամբ և այլն, այդ ամբողջ աշխատանքը չի արվել, կասեցվել է»,- կարծում է նա։

Վրթանեսյանը հավելեց նաև, որ բանակին հասցվել են շատ լուրջ հարվածներ, մասնավորապես, գեներալիտետին, սպայկազմին և այլն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա