Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 16:09 14-06-2023

Աշխարհում փախստականների թիվը հասել է 110 միլիոնի. ՄԱԿ

ՄԱԿ-ի 2022 թվականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում 108,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը ռազմական հակամարտությունների, հետապնդումների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով։

Այս ցուցանիշը տասներորդ անգամ անընդմեջ աճել է մինչեւ առավելագույն արժեք, մեկ տարի առաջ այն գրեթե 20 միլիոնով ցածր էր: 2023 թվականի մայիսին ամբողջ աշխարհում փախստականների թիվը կարող է հասնել 110 միլիոնի: Այս մասին ասվում է հունիսի 14-ին հրապարակված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԱԿ ՓՀԳ) «Գլոբալ միտումները» ամենամյա զեկույցում:

Այս ցուցանիշի կտրուկ աճի գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն է։ Ուկրաինայից փախստականների թիվը 2021 թվականի վերջին 27 300-ից 2022 թվականի վերջին հասել է 5,7 միլիոնի։ ՄԱԿ ՓՀԳ-ի տվյալներով ՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր արտագաղթի ամենաարագ ալիքի մասին է։ Բացի այդ, 2022 թվականին ամբողջ աշխարհում տեղահանվածների թվի աճը բացատրվում է Աֆղանստանից փախստականների ենթադրյալ ցուցանիշների վերահաշվարկով, ինչպես նաեւ ռազմական այլ հակամարտություններով, հատկապես Սուդանում:

Ընդ որում, փախստականների մեծ մասն ընդունել են աշխարհի ոչ ամենահարուստ երկրները։ Հարկադրված միգրանտների ավելի քան հինգերորդը գտնվում է 46 առավել թույլ զարգացած պետություններում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոսից պակասը, նշում է ՄԱԿ-ը:

Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին ավելի քան 339 հազար փախստական է վերադարձել հայրենիք՝ 38 պետություն, մասնավորապես՝ Հարավային Սուդան, Սիրիա, Կամերուն եւ Կոտ դ'Իվուար։ Ներքին տեղահանվածների թվում իր բնակավայր է վերադարձել 5,7 մլն մարդ, այդ թվում՝ Եթովպիա, Մյանմար, Սիրիա, Մոզամբիկ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը