Մամուլ 3 տարի առաջ - 08:17 09-06-2023

Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի հրամանով՝ ստեղծվել է «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով»՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։
Իսկ ո՞րն է պատճառը. նախ՝ նշենք, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված են բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ), բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ եւ այլք։

Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու համար նախ դիմեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ, հենվելով օրենքի ու որոշումների կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր, ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին եզրակացություն տալիս: Եթե հայտը համապատասխանում է, ապա այն ճանաչվում է բարեգործական։

Այս հանձնաժողովի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում էր Վարագ Սիսեռյանը՝ լինելով փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նրա՝ 2020 թվականին պաշտոնից եւ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումից հետո այս հանձնաժողովն այլեւս չի գործում։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում պաշտոնական փաստաթղթերը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս