Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:43 01-10-2024

Առաջարկվում է ստեղծել քննիչ հանձնաժողով՝ բռնագաղթած արցախցիների վերաբերյալ

ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել «Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը, որը պատգամավորներին ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։

Առաջարկվեց, որպեսզի քննիչ հանձնաժողովի ադամների թիվը սահմանվի 17, որոնցից 11-ը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր», 5-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվում է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը։

«Հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը, հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե ո՞րն է քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակը, եթե պատգամավորները հնարավորություն ունեն կառավարությունից ճշտելու ցանկացած տեղեկատվություն, հանդես գալու առաջարկներով՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նպատակը ոչ միայն խնդիրների ուսումնասիրումն է, այլ որպես մեկ միասնական մարմին լուծումների առաջարկումը․ «Կլինի մեկ միասնական մարմին, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը կկարողանան լուծել այդ խնդիրները՝ առանց քաղաքականացման»,- ասաց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

Ձեզ գուցե հետաքրքրի