Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:47 23-05-2023

Մի քիչ շատ չե՞ն անվանափոխվում փողոցները․ մարդկանց նեղություն ենք տալիս․ Էռնեստ Ավանեսով

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում Նորքի 13-րդ փողոց) կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց»:

Նախագիծը զեկուցեց ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը: Որոշումն ընդունվեց 48 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Սակայն ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցեց՝ մի քիչ շատ չե՞ն անվանափոխում փողոցները:

«Ամեն նիստին փաթեթներով գալիս են: Մենք մարդկանց նեղություն ենք տալիս: Բնակիչներն առնվազն մեկ անգամ պետք է գնան Անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի հասցեների փոփոխություն արվի: Շատ մարդիկ կան, որ կարելի է նրանց անունով փողոցներ կոչել»,- ասաց Ավանեսովը:

Նուարդ Վարդանյանն էլ նշեց. «Ինչի՞ վրա եք ապշում. որ ավագանին կատարում է ավագանու գործունեությո՞ւն: Փողոցները որ հիմա անվանակոչվում են, բոլորը համարակալված են: Ոչ մի անվանափոխություն չի լինում: Ի՞նչ ա նշանակում՝ փողոցները թողեք, մի քիչ էլ ուրիշներն անվանակոչեն: Թողնում եմ, անվանակոչեք»:

Զեկուցողի պատասխանն առաջացրեց Էռնեստ Ավանեսովի դժգոհությունը: «Կներեք, տուն-տունիկ ենք խաղում՝ դա անելով»,- նշեց նա:

«Իմ քայլի» ավագանու անդամ Լևոն Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ անձնագիրը փոխելու ժամանակ նոր հասցեն փոխվում է, մինչ այդ հին հասցեն է մնում:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն առաջակեց անդրադառնալ անվանափոխություններին. «Այն փողոցը, որտեղ ես էի ապրում, Միխայիլ Ֆրունզեի փողոցն էր, և, եթե կարդանք իր կենսագրությունը, կարող է ամաչենք, որ ընդհնարապես Երևանում նման փողոց ունենք: Առաջարկում եմ նաև անվանափոխություններին անդրադառնալ»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանն ապրող և շնչող օրգանիզմ է, իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, կառուցվում նոր փողոցներ, որոնք համարակալված են դեռևս, անվանակոչված չեն․ «Անվանակոչումներն ունեն ճանաչողական, դաստիարակչական և մշակութային նպատակ: Անվանակոչումները, վստահաբար, պետք է շարունակվեն, ավագանին իրականացնի իր գործառույթը, միգուցե ավելի համակարգված: Միգուցե նաև անվանափոխությունների հարցերին պետք է անդրադառնանք, որովհետև վստահաբար կան անձինք, ում անուններով Երևանում կոչված են փողոցներ, որոնք մասնակցել և կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը