Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 17:00 06-11-2026

Չլուսաբանված այց Արգենտինա․ ում է փնտրում դատախազությունը ուրիշ մայրցամաքում

Փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Դատախազության 4 աշխատակից հոկտեմբերին մեկնել է Արգենտինա։

Ովքեր են մեկնել, ուր են մեկնել, ինչու են մեկնել․ այս հարցերի պատասխանները Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից բացակայում են, թեև այլ այցելությունների մասին կայքում որոշակի տեղեկություններ կան։

Այս ուղևորության մասին հայտնի է, որ 4 հոգի հոկտեմբերին Երևան֊Բուենոս Այրես չվերթով Արգենտինա, ինչը հարկատուներիս համար արժեցել է 3,6 մլն դրամ։

Տարբերակներից մեկն այն է, որ շուտով նրանք Հայաստան կբերեն մեր ժամանակների Էյխմանին՝ «նախկին մի խոշոր թալանչիի»։