Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:33 19-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Շահան Նաթալի

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»,- ահա այսպիսի հրահանգ էր տվել Սողոմոն Թեհլերյանին «Նեմեսիսի» գլխավոր կազմակերպիչ Շահան Նաթալին։ Նա ցանկանում էր ողջ աշխարհին ցույց տալ, որ սա պարզապես փոքրոգի մարդուկների անկարողությունից ծնված կատաղության վայրկենական պոռթկում չէ, այլ մի ողջ ժողովրդի վրեժխնդիր ցասումը, արդարության փափագը, որը հաստատելու ճանապարհին հայը կանգ չի առնի և ոչնչի առաջ։



1895-97 թթ․ ջարդերն էին․․․ Սպանվեցին Շահան Նաթալիի հայրը, հորեղբայրը և բազմաթիվ ազգականներ։ 11 տարեկանում որբացած Հակոբը (իրական անունը Հակոբ Տեր-Հակոբյան էր), տուն վերադառնալով, գտնում է մորը՝ հոր դիակի վրա ողբալիս։

«Մորս հետ քաշքշելով հորս անշունչ դիակը դուրս բերեցինք և թաղեցինք ընկուզենիների տակ։ Ողջերը կսկեն թաղել մեռելները»,- գրել է նա։

Սուրբ Հակոբի որբանոցում Հակոբին որդեգրում է նյույորքաբնակ մի հայ գորգավաճառ։ Պերպերյան վարժարանում նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ Շահան Պերպերյանը, որի անունն էլ, որպես հարգանքի նշան, ընդունում է որպես սեփական անձնանուն։

1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։

ՀՅԴ-ի՝ Երևանում տեղի ունեցած 10-րդ համագումարին մասնակցում է նաև Շահան Նաթալին։ Քննարկվում է Մեծ եղեռնի կազմակերպիչներին պատուհասելու հարցը։ Շահան Նաթալին ցնցված էր․ մի շարք պատգամավորներ սխալ էին համարում այս քաղաքականությունը՝ պատճառաբանելով, թե հայկական նորաստեղծ հանրապետությունը կարիք ունի Թուրքիայի բարեկամության։ Նաթալին չի նահանջում, նա դառնում «Նեմեսիս» գործողության գլխավոր ներշնչողը, ծրագրողն ու համակարգողը։



1926 թ․ դեկտեմբերի 29-ին Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն չորս կողմ և մեկ դեմ քվեով որոշում է միանալ «Պրոմեթևս» ուխտին, որ Կովկասի ժողովրդի պաշտպան էր հռչակում թուրքերին։ Նաթալու համբերության բաժակը լցվում է․ «Թուրքը, թուրքն է արժանի ոչնչացվելու իր աշխարհ գալեն առաջ։ Մեր տառապանքեն հայկական նոր փոթորիկը պիտի պայթի, և այդ վերջինից պիտի ծնվեն հսկաները հայ կամքին, վրեժխնդիրները, տիտանները։ Պիտի հայտնվի հայ Գերմարդը։ Օգուտ չունի թշնամին կրունկեն զարնել։ Զայն սրտեն հարվածելու է։ Ազատ ապրելու և պատվով մեռնելու համար մենք երիտասարդություն, սիրտ և երկաթ ունենք»։

Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։

Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։

Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան
«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան
«Նեմեսիսի» հերոսները․ Արշավիր Շիրակյան
«Նեմեսիսի» հերոսները․ Ջեմալ փաշայի սպանությունը
«Նեմեսիսի» հերոսները․ Հակոբ Մելքումով





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր