Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:13 15-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Ջեմալ փաշայի սպանությունը

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

1922 թ․, Թիֆլիս․․․

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Նեմեսիսի» վերջին գործողությունը։ Այս անգամ զոհը երկար ժամանակ հայ վրիժառուների գնդակներից խուսափած պարագլուխներից մեկն էր՝ Ջեմալ փաշան։ Նա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Նա պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա։

1922 թ․ հուլիսի 22-ին Մոսկվայից Անկարա գնալու ճանապարհին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշան կանգ է առնում Թիֆլիսում։



Ճակատագրի բերումով Թիֆլիսում էին գտնվում խոտորջուրցիներ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը, ովքեր և կազմակերպում ու իրականացնում են Ջեմալի սպանությունը։

Թիֆլիսի Պուշկինսկի փողոցում Արտաշեսն ու Պետրոսը մոտենում են Ջեմալին և նրա 2 ուղեկիցներին։ Արդար վրեժի սրբազան ժամը հասել էր․․․

«․․․․ Ու քույրս՝ Ուրֆայի մոտերքը գազանաբար հոշոտված, դեռ 16 տարին չլրացած չքնաղ Անիկը, աչքերիս առաջ կանգնեց այդ պահին․ ձեռքերը ծոցին, գլուխը խոնարհ, իմ նահատակված քույրը․․․»,- հիշում է Արտաշես Գևորգյանը։

«Փաշա՜, փաշա՜․․․ Հիշի՛ր Ուրֆան ու Դեր Զորը»,- գոչում է Արտաշեսը և կրակում նրանց վրա։ Երեքն էլ անմիջապես ընկնում են։

Դեպքից հետո Արտաշեսն ու Պետրոսը մնացին ազատության մեջ, սակայն 1936 թ․ Ստալինի կյանքի համար պոտենցյալ վտանգ ներկայացնելու անհիմն մեղադրանքով ձերբակալվեցին և գնդակահարվեցին 1937 թ․։ 1957 թ․, դատարանի որոշմամբ, նրանք արդարացվել են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին