Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:40 13-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Հրաչ Փափազյան

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

«Նեմեսիսի» հերոսների մեջ իր առաքելությամբ առանձնանում է Հրաչ Փափազյանը։ Նա ականատեսն էր Ցեղասպանության և այրվում է վրեժխնդրության ծարավով։

Գործի մարդ էր Հրաչ Փափազյանը, և մի օր էլ, իր առաջարկով, իրեն վստահվում է ամենապատասխանատու գործերից մեկը Բեռլինում։ Թալեաթի սպանությունից հետո անցել էր շուրջ վեց ամիս։ Բեռլինում, ուր հավաքվել էր ջարդարարների ոհմակը, անհնար էր գտնել Բեհաեդդին Շաքիրի հետքը։

Բեռլինում գտնվող հետախույզներին հաջողվել էր բացահայտել Տրապիզոնի հայերի ջարդարար կուսակալ Ջեմալ Ազմիին, որը ծխախոտի խանութ էր բացել այնտեղ: Կարողացել էին հայտնաբերել նաև Պոլսի ոստիկանության տնօրեն և ապա Բեյրութի կուսակալ Ազմիին և նաև ուրիշներին, բայց անհայտ էր մնում Բեհաեդդինի թաքստոցը։ Այս հապաղումը կարող էր ձախողել օպերացիան․ չէ՞ որ սրիկան ամեն վայրկյան կարող էր ճողոպրել Բեռլինից, և նրան նորից գտնելը կարող էր երկար ժամանակ պահանջել։ Անհրաժեշտ էր հենց նրանց՝ թուրք պարագլուխների շրջապատից տեղեկանալ նրանց ծրագրից, որպեսզի հնարավոր լինել ձեռք առնել անհրաժեշտ միջոցառումները։

Հրաչ Փափազյանը Պոլսի պատասխանատու մարմնին առաջարկում է ծպտված թուրքի նման գնալ Բեռլին և այնտեղ կապեր ստեղծել թուրք ջարդարարների մոտիկների շրջանակի հետ, նրանց հետ մտերմանալ։ Հիանալի թուրքագետ ու թուրքախոս էր Փափազյանը, հիանալի տիրապետում էր թուրքական բարքերին ու կրոնական սովորություններին։ Առաջին հայացքից արկածախնդիր այս առաջարկն ընդունվում է, քանի որ Փափազյանը սառնարյուն ու շրջահայաց երիտասարդ էր, նա ցուցաբերում էր առաջադրված գործը լավագույն արդյունքով գլուխ հանելու ինքնավստահություն։



Բեռլին գնալով՝ նա վերածվում է «թուրք» Մեհմեդ Ալիի և կարողանում է շահել թուրքերի վստահությունը՝ հող նախապատրաստելով Բեհաեդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի ահաբեկմանը։

«Նեմեսիսի» շրջանակներում իր առաքելությունն ավարտելով՝ Փափազյանը տեղափոխվում է Հալեպ, որտեղ առաջին անգամ հանգրվան էր գտել՝ Եղեռնից մազապուրծ փախչելով։ Այստեղ նա 1932-1943 թթ․ եղել է պետական երեսփոխան։ Նրա խոսքը մեծ կշիռ ուներ որ միայն կուսակցության, այլև պետական շրջանակներում։ Շրջահայաց էր, գաղտնապահ, իրատես և մանավանդ չափազանց համեստ․․․

1957 թ․ Փափազյանը տեղափոխվում է Լիբանան, որտեղ էլ ծանր և տառապալից հիվանդությունից հետո հոգին ավանդում է 1960 թ․։

Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան
«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան
«Նեմեսիսի» հերոսները․ Արշավիր Շիրակյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին