Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:14 28-04-2023

Զորքով և ալենատիպերով շրջապատված մեկ հոգին և դիմացը՝ անլիդերություն․ պատային վիճակը պետք է փոխել․ Վահե Հովհաննիսյան

Զորքով և ալենատիպերով շրջապատված մեկ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Ստեղծված պատային վիճակը պետք է փոխել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը»

Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։

Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ Սրանից պետք է վախենալ։ Կա մոլորված-տագնապած մեծ հասարակություն, որը լավ չի պատկերացնում ռիսկերն ու իր գլխին գալիքը, սակայն ներքուստ զգում է վտանգները, և կա մոտ 100 հազար քաղաքացի՝ սուր վիրավորված արժանապատվությամբ, պետականության և հայրենիքի կորստի կսկիծով, ու ամեն ինչի պատրաստ։

Ես չգիտեմ՝ իշխանության սենյակներում սա հասկանու՞մ են, թե՞ Նիկոլից ահից այլևս ոչինչ չեն հասկանում։

Մենք, որպես պետություն, այլևս կարմիր գծեր չունենք։ Հիմա «կարմիր գիծն» է դեպի մեզ անարգել գալիս ու ամեն անգամ ստեղծում նոր իրականություն։ Սա նշանակում է, որ հասարակության ներսում նույնպես կարող են ջնջվել զսպող կարմիր գծերը։

Մենք պետությունը, մեզ, մեր ընտանիքները, մեր դարերի պատմությունը, մեր ճակատագրերը դարձրել ենք ՄԵԿ հոգու խաղալիք։ Ու նա խաղում է՝ ինչպես ուզում է. խփում է պատերին, ջարդում է, ուզում ես սարքել՝ չի թողնում, խաղալու ձևը չգիտի, ուզում ես հուշել՝ չի լսում, ավելի ուժեղ է ջարդում, հետո ասում է՝ ես չեմ ջարդել և այսպես շարունակ։

Ստեղծված պատային վիճակը պետք է փոխել։ Ներսում պետք է գնալ հաշտության և միասնական օրակարգի ճանապարհով, որ հնարավոր լինի կասեցնել դրսի վտանգը ու թույլ չտալ ներսում արյունալի, անկառավարելի սցենարներ։ Պետք է դուրս գալ խաղալիքի կարգավիճակից և գնալ ներքին հաշտության. դա է երկրում անկառավարելի ագրեսիայից խուսափելու և նոր, սոլիդ իշխանություն ձևավորելու ճանապարհը»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից