Օգոստոսի 25-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է։
2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։
Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական կողմին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի փակման հարցով իրականացվող «քարոզչությունը»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ այս տեսանյութն ունի պատվիրատու։