Մամուլ 3 տարի առաջ - 08:09 30-03-2023

Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ մասին հայտարարելուն: Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը նույնիսկ կշտամբել է Միրզոյանին, թե ինչ պարտադիր էր դրա մասին հրապարակավ խոսել: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, որքան էլ զարմանալի է, Միրզոյանը, ինչպես նախարարության կուլիսներում են ասում, «կուլ չի գնացել» և փորձել է հստակեցումներ մտցնել։

Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Մոսկովյան հանդիպմանը իշխանությունները պատրաստվում են վերջնական հստակեցումներ մտցնել գործընթացում։ Ըստ այդմ, նախատեսվող հանդիպմանը Միրզոյանը ռուսական կողմին հայտնելու է, որ պատրաստվում են բանակցությունները շարունակել Արևմուտքի առաջարկած ու արդեն տևական ժամանակ բանակցած փաթեթով՝ բաց տեքստով հասկացնելով, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բանակցային հարթակը Արևմուտքն է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին