Ներքին 4 տարի առաջ - 00:26 24-05-2022

Միշելի հայտարարությունը միջազգային առաջին հայտարարությունն է, որում բավարարված են Ադրբեջանի պահանջները․ Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի և Ալիևի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է.«Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։

1994 թվականից սկսած ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող բոլոր կարեւոր միջազգային փաստաթղթերը, լինի դա ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի կամ Եվրոպայի Խորհրդի բանաձեւերը, անդրադառնում են հակամարտությանը որպես «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եւ դիտարկում են Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին 2020 թվականի մայիսի 9-֊ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը նույնպես օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները։ Չնայած հետագայում Ադրբեջանը պահանջել է այլեւս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, եւ եռակողմ հայատարարության երաշխավոր Ռուսաստանը, եւ դե֊յուրե դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպես շարունակում են օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը եւ, ըստ էության, դիտարկել Արցախը որպես տարածքային եւ քաղաքական միավոր, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված։

Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլեւս որեւէ խոսք չկա դեռեւս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են որեւէ արձագանք տալ, իսկ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական հայտարարությունն արել է հանդիպման միջնորդ Միշելը։ Դիվանագիտական պրակտիկայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպման կողմերը որոշում են լիազորել միջնորդին ներկայացնելու հանդիպման արդյունքները, ինչը նշանակում է, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին։

Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հետաքրքիր է, Փաշինյանը եւ նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը