Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին թոքի վիրահատության կենթարկվի։
Այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա քարոզից հետո։
«Սիրելի՛ բարեկամներ, վերջերս բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները թոքերիցս մեկում հանգուցային գոյացություն են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ տեղայնացված է։ Բժիշկները նպատակահարմար են համարում միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ գոյացությունը հեռացնելու համար»,- ասել է պապը։