Սպորտ 3 տարի առաջ - 15:06 21-01-2023

Լեգենդար Հենրիխ Մխիթարյանը 34 տարեկան է

Այսօր՝ հունվարի 21-ին, իր ծննդյան 34-րդ տարեդարձն է նշում Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Փյունիկի» սանը հարազատ թիմում հաջող խաղալուց հետո տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որտեղից քայլ առաջ է կատարել՝ համալրելով Դոնեցկի «Շախտյորը»։ «Հանքափորների» կազմում աստեղային խաղից, բազում գոլերից հետո միանգամից աչքի է ընկել եվրոպական գրանդների կողմից և տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։ Հենրիխն այնուհետև կարիերան շարունակել է Անգլիայում՝ պաշտպանելով «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, այնտեղից էլ՝ «Արսենալ»։ Մխիթարյանը վերջին տարիներին հիանալի է հանդես գալիս Իտալիայի Ա սերիայում՝ նախ «Ռոմայում», հիմա էլ «Ինտերում»։ Օրերս նա միլանյան թիմում իր առաջին տիտղոսը նվաճեց՝ դառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր։

Մխիթարյանը Հայաստանի քառակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր է, նա 3-ական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև 1 անգամ՝ սուպերգավաթակիր։ Դորտմունդյան թիմի հետ դարձել է Գերմանիայի Սուպերգավաթակիր։ Յունայթեդյան ժամանակաշրջանում Հենրիխը հասել է փայլուն նվաճման՝ գլխավերևում պահելով Եվրոպա լիգայի գավաթը։ Նա նվաճել է նաև Լիգայի գավաթը և Սուպերգավաթը։ «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող, իսկ «Ինտերի» հետ՝ Իտալիայի սուպերգավաթակիր։

Հարկ է նշել նաև, որ Հենրիխ Մխիթարյանը 10 անգամ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Իր ազգայի հավաքականում, որտեղ նա ավարտել է կարիերան, երբեմնի լավագույնը 95 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 32 գոլի հեղինակ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան