Սպորտ 3 տարի առաջ - 18:08 28-12-2022

Կայացել է ՀՖՖ 23-րդ ժողովը

Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը։

Ժողովի օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Այնուհետև կայացավ Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, որից հետո ՀՖՖ ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը, որպես ՀՖՖ անկախ աուդիտոր, նշանակմանը:

Այնուհետև հաստատվեց ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, և հայտարարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն:

ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է կին լինեն, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրվել են միայն 3 կին թեկնածուներ՝ Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը, վերջիններս առանց քվեարկության ընդգրկվեցին Գործադիր կոմիտեի կազմում:

Այնուհետև տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին Անդրանիկ Ադամյանը, Վլադիկ Առաքելյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արթուր Սահակյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ Փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան