Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-ից 10-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
– Հերացի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 4-ին և 10-ին,
– Վարդանանց և Ծատուրյան փողոցների հարակից տարածքներում՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
– Սայաթ Նովա փողոցում՝ հոկտեմբերի 6-ին և 8-ին,
– Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել։